«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Եղե՛լ ենք, կա՛նք, կլինե՛նք

Եղե՛լ ենք,  կա՛նք, կլինե՛նք
15.09.2023 | 09:01

ՌԴ-ի և Իրանի դեմ մեր տարածաշրջանում հավաքական Արևմուտքը Թուրքիային է գործոն դարձնում, հետևողականորեն օգտագործելով Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը։

Հարավային Կովկասում արևմտյան մեծածավալ ներկայությունն ամենևին էլ չի նշանակում ֆրանսիացի, ամերիկացի և գերմանացի զինվորներ, այլ նշանակում է թուրքական ռազմական ներկայություն` թուրքական բանակ։

Դատելով այս իշխանության վարած քաղաքականությունից, հստակ է, որ ոչ միայն դեմ չեն այս ծրագրին, այլև ամեն ինչ անում են օր առաջ կյանքի կոչելու «Հայաստանը, որպես թուրքական բանակի տեղակայման գոտի» ծրագիրը։

ՀԱՐՑ

- Իսկ ի՞նչ խոչընդոտ կա, որ դեռ չեն հաջողում:

ՊԱՏԱՍԽԱՆ

- Չեն հասցնելու, և գիտակցում են հետևանքները։

ՀԱՐՑ

- Ինչու՞ չեն հասցնելու:

ՊԱՏԱՍԽԱՆ

- Մոտ օրերս կտեսնեք…

Եղե՛լ ենք:

Կա՛նք:

Կլինե՛նք:

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ